«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի կատարմամբ Cheri Cheri Lady հայտնի cover-ը մեծ տարածում է գտել ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ասիայում։ Երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանը (Tokionine) դիտումների մեծ աճ է նկատել, հատկապես, Կորեայից եւ Վիետնամից։
Ես, առհասարակ, պարբերաբար հետեւում եմ, թե երգերը որտեղ են լսում եւ ինչ առաջխաղացում են ունենում, եւ մի քանի օր առաջ սկսեցի նկատել դիտումների աճ, հատկապես, Կորեայից եւ Վիետնամից։ Այնուհետեւ մտա TikTok, ու պարզեցի, որ մեր ձայնագրությունը դարձել է շատ պոպուլյար․ այս պահին TikTok-ում ունենք ավելին քան երեսուն միլիոն դիտում, միգուցե ավելին, բայց ես հանդիպեցի դեռ այդքանը: Երգը տարածում են թե այնտեղի հայտնիները, թե սովորական մարդիկ, այժմ այն արդեն հայտնվել է Spotify-ի վիրուսային երգերի առաջին հորիզոնականում»,-նշեց Դավիթը։
«Ահա՝ անցավ որոշ ժամանակ, ու երգը եւ տեսահոլովակը սկսեցին լսել ասիական շուկայում: Հիմա արդեն գրանցում ենք փոքր, բայց ինձ համար շատ կարեւոր հաջողություններ»:
Մալենան հավելեց, որ երգը վաղուց էր լսում ու սիրում, եւ քանի որ չէր լսել շատ հայտնի ու սիրված cover-ներ, սիրով համաձայնել է պրոդյուսերի հետ ու փորձել հիթը մատուցել իր մեկնաբանությամբ։
«Հեշտ էր այնքանով, որ գործիքավորումը արված էր այնպես, որ սազում էր իմ ձայնին»,-ասում է երգչուհին, եւ անդրադառնալով իր ասիական հաջողություններին՝ հավելում,-«Ինքս շատ եմ սիրում Ասիան, անիմեների մեծ երկրպագում եմ, սիրում եմ իրենց խոհանոցը, այնպես որ՝ շատ ուրախացա: Ճիշտն ասած՝ ավելի շատ մտածում էի մեր մյուս երգը այնտեղ կսիրեն՝ Can’t Feel Anything-ը, դրա համար անակնկալի եկա, երբ իմացա, որ հենց «Շերի»-ն է տարածում գտել»։
Ավելի մանրամասն՝ news.am