Հայաստանում մտադիր են ընդլայնել անպտղության դեմ պայքարի ծրագիրը։ Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Մասնավորապես, ծրագրում նախատեսվում է ընդգրկել 35 տարեկանից բարձր կանանց։ Նրանք կհամալրեն շահառուների ցուցակը։
«Մենք ստանում ենք հայտեր եւ խնդրանքներ ծրագրի ընդլայնման վերաբերյալ, եւ մենք դա միանշանակ կանենք։ Ամփոփենք առաջին 6 ամիսների արդյունքները եւ տեսնենք, թե հետագայում ինչպես կընդլայնենք այս ծրագիրը»,-ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ շահառուների տարիքը որոշելու որոշումը հիմնված է եղել բժիշկների ցուցմունքների եւ արդյունավետության մասին տվյալների վրա։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է կինը, այնքան փոքր է երեխա ունենալու հավանականությունը։ Նաեւ մոր առողջության համար ավելի շատ ռիսկեր կան եւ այլն»,-նշեց նախարարը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունն ընդլայնել է անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել մինչեւ 36 տարեկան բոլոր անզավակ կանայք։