Եվրոպան Նիկոլին կոշտ վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով վերջնական ընտրություն կատարել՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Արևմուտք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եվրոպան Նիկոլին կոշտ վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով վերջնական ընտրություն կատարել՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Արևմուտք

Ռուսական լրատվականներից մեկի տեղեկություններով՝ Եվրոպան Նիկոլին կոշտ վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով վերջնական ընտրություն կատարել՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Արևմուտք. հասկացրել են, որ եթե Երևանը ցանկանում է ստանալ Արևմուտքի աջակցությունը, ապա պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից՝ դառնալով Կովկասում մի նոր Վրաստան, հակառակ դեպքում կզրկվի արևմտյան աջակցությունից:

Ուշագրավ է, որ նման տեղեկություն ստացվում է ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանելուց հետո: Ինչպես հայտնի է, դիտորդների հայտնվելը Հայաստանում Մոսկվայի կողմից դիտարկվում է ոչ թե անվտանգային, այլ գլխավորապես աշխարհաքաղաքական կոնտեքստում. նույն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան կամ հենց Լավրովը մեկ անգամ չէ, որ պարզ լեզվով շարադրել են իրենց երկրի դիրքորոշումը՝ տեղի ունեցածում վտանգավոր խորքեր նշմարելով:

Նիկոլի կողմից մինչ այս պահը վարվող քաղաքականությունը, բոլորին «այո» ասելու ցանկությունը, ըստ էութան, միտված էր մեկ բանի՝ ժամանակ ձգելուն ու այդ ժամանակի մեջ իշխանության ղեկին գտնվելուց բխող բարիքների վայելքին: Հիմա, սակայն, Նիկոլին տրված ժամանակը սպառվում է, քանի որ ուլտիմատիվ բնույթի հայտարարություններ հնչեցնում են ոչ միայն եվրապատգամավորները, այլև ասենք նույն Լուկաշենկոն, որ օրերս էր ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ արել վերջնականապես կոմնորոշվել աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հարցում:

Իրականությունն այն է, որ Նիկոլը կտրուկ շարժումներ անելու ռեսուրս ուղղակի չունի. գնա Արևմուտք, ռուսներն են հերն անիծելու, Մոսկվային ընտրելու դեպքում էլ Արևմուտքն է իր գործիքակազմերի օգնությամբ նրա կյանքը դժոխք սարքելու՝ շվեյցարիաներում պահվող Աննայի դոլարներից անգամ «դ» տառը չթողնելով:

Նիկոլը, թքած ունենալով Հայաստանի իրական շահի վրա, իր վերջնական ընտրությունը կատարելու է հօգուտ նրա, ով առավել վտանգավոր կարող է գտնվել՝ մերժում ստանալու դեպքում: Մի բան, սակայն, հստակ է, որ եթե ընտրությունը կանգ առնի Արևմուտքի վրա, Հայաստանն ուղղակի թուրքական վիլայեթ է դառնալու՝ թշնամանալով ոչ միայն Մոսկվայի, այլև Թեհրանի հետ՝ հաշվի առնելով մեր հարավային հարևանի հակաամերիկյան կեցվածքը:

Խորհուրդ՝ Նիկոլին՝ քանի ուշ չի, թող ու փախի:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1408

 



Նման նյութեր