Գազավորված ըմպելիքի տարան օգնել է բռնել գողին
Advertisement 1000 x 90

Գազավորված ըմպելիքի տարան օգնել է բռնել գողին

Մեծ Բրիտանիայում ոստիկաններին հաջողվել է բռնել 29-ամյա գող Դեյվիդ Մենչնարովսկուն գազավորված ըմպելիքի տարայի շնորհիվ։ Թե ինչպես է Coca-Cola-ն օգնել գտնել հանցագործին, պատմել է Hull Daily Mail-ը:

Հուլիսի 13-ին դիմակավորված Մենչնարովսկին և հանցակիցը ներխուժել են Oak Vaults փաբ: Նրանք անջատել են տեսահսկման համակարգը, ազդանշանային համակարգը, ինչպես նաև Wi-Fi-երթուղիչը՝ աննկատ մնալու համար։ Գողերը դրամարկղից հափշտակել են գումար, գինու և այլ ոգելից խմիչքների շշեր, էլեկտրոնային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, նոթբուքեր, ռացիաներ և հիշողության քարտեր։ Գողացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3,1 հազար ֆունտ:

Հասնելով հանցագործության վայր՝ ոստիկանները սպասք լվանալու համար նախատեսված սենյակում հայտնաբերել են Մենչնարովսկու թողած գազավորված ըմպելիքի տարան։ ԴՆԹ թեստի օգնությամբ իրավապահներին հաջողվել է բացահայտել հանցագործին ու ձերբակալել նրան։ Նա դատապարտվել է վեց հանցագործությունների համար, որոնք նախկինում կատարվել են Մեծ Բրիտանիայում, իսկ մյուսները՝ իր հայրենի երկրում՝ Լեհաստանում: Մենչնարովսկին դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման։