Մի խումբ հիվանդություններ և գործոններ կարող են խանգարել կնոջը հղիանալ: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ պատճառներն ու գործոնները վեր հանելու և դրանց լուծում տալու համար անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:
- Ձվազատման խանգարումներ
- վաղ դաշտանադադար, որը բնորոշվում է ձվարանների հյուծմամբ
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- պրոլակտինի բարձր մակարդակ
- ձվաբջջի վատ որակ
- վահանաձև գեղձի խնդիրներ. վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել հորմոնալ խանգարումների
- խոլեստերինի բարձր մակարդակ
- քրոնիկ վիճակներ՝ ՄԻԱՎ, քաղցկեղ և այլն:
- Արգանդի, ֆալոպյան փողի հետ կապված խնդիրներ
- էնդոմետրիոզ
- միոմա՝ բարորակ գոյացություններ
- արգանդափողերի անանցանելիություն:
- Որոշ դեղամիջոցների ընդունում
- ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ
- քիմիաթերապիա
- ճառագայթային թերապիա
- թմրանյութեր:
- Այլ պատճառներ: Գոյություն ունեն մի խումբ այլ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել այս խնդիրին, այդ թվում՝ սեռական հասունացման խնդիրներ, ցելակիա, շաքարային դիաբետ, որոշ աուտոիմուն հիվանդություններ, ժառանգական խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը