Չնայած այն բանին, որ կարիերայի սկզբում Ջեք Մայի բախտն ընդհանրապես չէր բերում, նա չէր կարողանում ոչ մի տեղ աշխատանքի տեղավորվել, արդյունքում՝ նա հիմնեց ինտերնետ առևտրի չինական գիգանտը՝ «Ալիբաբա» ընկերությունը: Ման դարձավ Չինաստանի ամենահարուստ մարդը և աշխարհի ամենահաջողակ գործարարներից մեկը:
Կարդացեք, թե ինչ է նա ասում անհաջողությունների և աղքատության մասին.
«Աղքատ մարդկանց ամենադժվարն է բավարարել: Տվեք նրանց անվճար ինչ-որ բան, և նրանք կմտածեն, որ դա թակարդ է:
Ասեք նրանց, որ սա ընդամենը մի փոքր ներդրում է պահանջում, նրանք կասեն, որ դրանով շատ չես վաստակի:
Ասեք նրանց, որ պետք է մեծ ներդրում կատարել, նրանք կասեն, որ գումար չունեն:
Ասեք նրանց՝ փորձել ինչ-որ նոր թեմա, նրանք կասեն, որ փորձ չունեն:
Ասեք նրանց, որ սա ավանդական բիզնես է, նրանք կասեն, որ դա շատ դժվար է:
Ասեք նրանց, որ սա նոր բիզնես մոդել է, նրանք կասեն, որ դա բուրգ է:
Ասեք նրանց, որ խանութ բացեն, նրանք կասեն, որ ազատություն չկա:
Ասեք նրանց նոր բիզնես սկսել, նրանք կասեն, որ չկա ապացույց, որ նոր բիզնեսն առաջ կգնա:
Այս մարդիկ ինչ-որ ընդհանուր բան ունեն. նրանք սիրում են դիմել Գուգլին, լսել ընկերներին, որոնք իրենց նման անհույս են, նրանք մտորումների մեջ ավելի շատ են լինում, քան համալսարանի պրոֆեսորը, և անում են ավելի քիչ, քան կույրը:
Իմ եզրահանգումը. փոխանակ Ձեր սիրտն ավելի բաբախի, ինչո՞ւ ուղղակի չգործել մի փոքր ավելի արագ: Փոխանակ ուղղակի մտորումների մեջ լինելը, ինչո՞ւ չանել այն, ինչի մասին մտածում եք:
Աղքատ մարդիկ անհաջողություն են կրում մեկ ընդհանուր առանձնահատկության պատճառով. նրանց ամբողջ կյանքն անցնում է սպասման մեջ»:
Ջեք Մա, «Ալիբաբայի» հիմնադիր
Պատրաստեց Անի Գաբուզյանը