Հայ աղջիկներից շատերը ոճի առումով համարձակ չեն, վախենում են քննադատվելուց. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ աղջիկներից շատերը ոճի առումով համարձակ չեն, վախենում են քննադատվելուց. life.panorama.am

Հայ աղջիկների թուլ տված ամենատարածված հակաթրենդների, նորաձևության ընկալումների ու ազգային ոճի մասին Life.panorama.am-ը զրուցել է Մարիաննա Քաբաբյանի հետ, ով Հայաստանում եզակի բլոգերներից է, որ նորաձևության մասին է գրում: Ի դեպ, Մարիաննան հանդիսանում է «Armenian Brands» նախագծի ղեկավարը:

-Մարիաննա, վերջին տարիներին նորաձևությանը հայ աղջիկներն ու կանայք սկսել են ավելի շատ հետևել, ի՞նչ կարծիքի եք:

-Կարծում եմ, դարեր ի վեր հայ կինը սիրել է լինել խնամված ու կոկիկ՝ մշտապես ընդգծելով իր կանացիությունը: Այսօր էլ Հայաստանում կանայք չեն դադարում հետևել իրենց, շպարվել ու հարդարվել, սիրում են հետևել նորաձևության միտումներին ու կիրառել դրանք առօրյայում: Ցավոք, խնդիրները, որոնք հայ կանանց հաճախ ստիպում են համարել գերխնամված, հնարավոր չէ լուծել մեկ օրում. խոսքս գնում է գեղեցիկի ընկալման, հարմարավետության ձգտման բացակայության և որևէ մեկի համար չհագնվելու մասին: Այստեղ առաջ են գալիս ավելի շատ հոգեբանական խնդիրներ: Իսկ հոգեբանորեն հասուն կինը, վստահ եղեք, կգտնի իր սեփական ոճը և կցանկանա կրել միայն այն հագուստը, որն ընդգծում է իր առավելություններն ու թաքցնում է թերությունները:

– Հաճախ կարելի է դուրս գալ փողոց ու տպավորություն լինի, թե ամեն քայլափոխի միմյանց նման աղջիկներ են քայլում: Ինչի՞ հետ եք կապում այդ միտումը:

-Հայ աղջիկներից շատերը ոճի առումով համարձակ չեն, վախենում են քննադատվելուց, այդ իսկ պատճառով կրում են միայն այն հագուստը, որով ողողված է շուկան կամ որն արդեն կրել է այս կամ այն աստղը:

-Ըստ Ձեզ կա՞ն ոճեր, որոնք ազգային բնույթ են կրում: Այս առումով,ո՞րն է մեր երկրի առանձնահատկությունը:

– Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ ներքին նորաձևությունը, ես այդ միտումները անվանում են լոկալ թրենդներ, որոնք ակտուալ են մեկ վայրում և բացարձակ չեն ընկալվում մյուսում: Հայաստանը այս առումով նույնպես հետ չի մնում, սակայն արդյո՞ք այն, ինչ մեզ մոտ է ընդունված, գեղեցիկ է: Դատեք ինքներդ:

Ամբողջությամբ՝ life.panorama.am

 



Նման նյութեր