Արյուն չի թափվի. «Օսկարի» գորգը 62 տարվա մեջ առաջին անգամ կարմիր չի լինի
Advertisement 1000 x 90

Արյուն չի թափվի. «Օսկարի» գորգը 62 տարվա մեջ առաջին անգամ կարմիր չի լինի

«Օսկար» մրցանակաբաշխությունը 1961 թվականից ի վեր առաջին անգամ չի մեկնարկելու կարմիր գորգով։ Այս մասին հայտնում է AP News-ը։

«Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխության համար ընտրվել է բաց գույնի գորգ։ Վերջին 62 տարիներին գորգը կարմիր է եղել։ «Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, թե որքան վստահ ենք մենք, որ արյուն չի թափվի», – մեկնաբանել է կատակերգու Ջիմի Քիմելը, ով պատիվ ունի վարելու գալիք արարողությունը:

Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի մարտի 13-ի գիշերը՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Բացումը կանի Ռիհաննան, ով A$AP Rocky-ից երկրորդ երեխային է սպասում: Բարբադոսցի երգչուհին կկատարի Black Panther-Wakanda Forever-ի սաունդթրեքը՝ «Lift Me Up»-ը, որը ներկայացված է «Օսկարի» «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։