Իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է արտաքին գործոնների բացասական ազդեցությունից: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ որոշակի գործոնների ազդեցությամբ իմունային համակարգը թուլանում է և չի կարողանում պաշտպանել օրգանիզմը: Դա կարող է տեղի ունենալ սթրեսի, սխալ սնվելու և մի շարք այլ պատճառներով:
Կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել ախտանշաններին, որոնք կարող են վկայել իմունային համակարգի թուլացման մասին:
Հոգնածություն: Մշտական հոգնածությունը կարող է պայմանավորված լինել մի շարք խնդիրներով, սակայն որևէ դեպքում այն չի կարելի անուշադրության մատնել: Եթե առավոտյան արդեն հոգնածություն եք զգում, ջերմաստիճանի փոփոխության հետևանքով առաջանում է գլխապտույտ, հնարավոր է՝ իմունային համակարգը թուլացել է:
Հաճախակի վարակներ: Այս ախտանշանը ևս վկայում է այն մասին, որ իմունային համակարգի աշխատանքը խանգարված է, և այն այլևս չի կարողանում կատարել իր գործառույթները, ինչի հետևանքով բակտերիաներն ու վարակները ներթափանցում են օրգանիզմ:
Մրսածություն, գրիպ, անգինա: Եթե հաճախակի եք հիվանդանում գրիպով, հաճախ կոկորդի ցավ ունենում, հարկավոր է ուշադիր լինել և դիմել մասնագետի օգնությանը: Ամենայն հավանականությամբ՝ իմունային համակարգը թուլացել է և չի կարողանում պաշտպանել օրգանիզմը:
Ալեգիկ ռեակցիա: Եթե այսպիսի երևույթները հաճախ են անհանգստացնում ձեզ, հարկավոր է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:
Վերքերը երկար ժամանակ չեն ապաքինվում: Եթե փոքր վերքերը, քերծվածքները տևական ժամանակ չեն ապաքինվում, հնարավոր է՝ խնդիրն իմունային համակարգի թուլացումն է: Դիմեք բժշկի օգնությանը, ով կօգնի վեր հանել պատճառներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը