Էդմոն, ի՞նչ կա Շոլցից, Եվրոպական խորհրդարանից, ուրիշ լավ ե՞ս, տուն-տեղ, գործ-մործ, եղանա՞կը ոնց ա. lragir.am
Advertisement 1000 x 90

Էդմոն, ի՞նչ կա Շոլցից, Եվրոպական խորհրդարանից, ուրիշ լավ ե՞ս, տուն-տեղ, գործ-մործ, եղանա՞կը ոնց ա. lragir.am

«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ», «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Քաղաքակիրթ աշխարհն էլ իր միկրո, մակրո եւ այլ տեսակի բլոգներում կարող է հարցնել Մարուքյանին՝ Էդմոն, դու 21-րդ դարո՞ւմ ես, շրջապատում ինչ որ տեղ կա՞ Հայաստանի իշխանություն։ Եթե կա, կապ ունի՞ Բաքվի սահմանադրության ենթակայությամբ «Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության», «մարտահրավերներին ասիմետրիկ արձագանքի», «Ադրբեջանի պահանջներին համաձայն չենք, բայց պիտի անենք-ի» հետ։ Եթե կա Հայաստանի իշխանություն, նրա բառապաշարում կա՞ն Արցախի Հանրապետություն, Արցախի կարգավիճակ, քաղաքական կարգավորում միջազգային երեք սկզբունքների հիման վրա, 1989 թ․ ՀՀ հետ վերամիավորման որոշում եւ նման այլ հասկացություններ։ Վերջում էլ կարող է հարցնել՝ Էդմոն, ի՞նչ կա Շոլցից, Եվրոպական խորհրդարանից, ոնց որ անունը չեք տալիս։ Ուրիշ լա՞վ ես, տուն-տեղ, գործ-մործ, եղանա՞կը ոնց ա։ Հա, չմոռանանք, էդ ցապարի սպառնալիքներից հետո է՞լ եք «խաղաղության օրակարգ»․․․

lragir.am