Ամերիկացի դերասանուհի և «Նա տղամարդ է» ֆիլմի աստղ Ամանդա Բայնսի ծնողները մեկնաբանել են դստերը հոգեբուժարան տեղափոխելու մասին լուրերն այն բանից հետո, երբ նա մերկ զբոսնել է փողոցում։ Այս մասին գրում է TMZ-ն։
Դերասանուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Բայնսի ծնողները չեն մտածում իրենց դստեր խնամակալությունը ստանձնելու մասին՝ չնայած վերջինիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին։ Նշվում է նաև, որ Լինն ու Ռիկ Բայնսը մխիթարություն են գտել նրանով, որ դերասանուհին ինքն է ոստիկանություն կանչել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 19-ի վաղ առավոտյան դերասանուհուն նկատել են Լոս Անջելեսի կենտրոնում մերկ վիճակում զբոսնելիս: Նշվում է, որ Բայնսը կանգնեցրել է այդ պահին իր մոտով անցնող մեքենան և վարորդին ասել, որ խելագարվում է փսիխոզից։ Այնուհետև նա ինքն է զանգահարել 911, որից հետո ընդունվել է հոգեբուժական կլինիկա: