Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի

Թուրքիայում վավերագրական  ֆիլմ կցուցադրվի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետությունն առաջին անգամ ներկայացրած  հայ մարզիկ Կարպիս Զաքարյանի մասին:

Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր փետրվարի 6-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով այն հետաձգվել էր: Այժմ ցուցադրությունը նախատեսված է մարտի 30-ին:

Ֆիլմը պատրաստվել է «Լույս մեդիա» Թուրքիայում  գործող առցանց հայկակա

ն հեռուստաալիքի կողմից և ցուցադրվելու է Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակութային  կենտրոնում: Կազմակերպվելու է նաև Զաքարյանի կյանքի մասին պատմող ցուցահանդես:

Կարպիս Զաքարյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է 14 տարեկանից: 1948թ. դարձել է Թուրքիայի չեմպիոն 48կգ քաշային կարգում, իսկ 1951-ին՝ երկրի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:

Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել 226 հաղթանակ:

 

 

1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ:

ermenihaber.am