Տղամարդը մեղադրվում է պիցցայի կտորով կնոջ դեմքին հարվածելու մեջ
Advertisement 1000 x 90

Տղամարդը մեղադրվում է պիցցայի կտորով կնոջ դեմքին հարվածելու մեջ

Ֆլորիդայում տղամարդուն ձերբակալել են՝ պիցցայի կտորով կնոջ դեմքին հարվածելու համար, գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ ձերբակալվածի անունը Օրտելիո Ալֆոնսո է։ Տուժողի խոսքով՝ տղամարդը կենցաղային վիճաբանության ժամանակ տաք պիցցայի կտորով հարվածել է իր դեմքին։ Արդյունքում կինը վիրավորվել է և կեղտոտել հագուստը։ Ինքը՝ կալանավորը, վստահեցնում է, որ ամերիկուհուն չի ծեծել, այլ ուղղակի ուտելիք է նետել նրա վրա։

Օրտելիոյին տարել են ոստիկանական բաժանմունք և մեղադրանք առաջադրել հարձակման համար։ Ոստիկանների հետ զրույցից հետո տղամարդն ազատ է արձակվել։

«Մեղադրյալն ասել է, որ տուժողին ձեռքով չի ծեծել»,- հաստատել են ոստիկանությունից։



Նման նյութեր