Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև

Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա հայտարարությամբ տեսանյութ է հրապարակվել քաղաքական գործչի Telegram ալիքում։

Մեդվեդևի խոսքով՝ համաշխարհային առաջատար տերությունների իրական բախման դեպքում անհնար կլինի հասկանալ, թե նրանցից ով է հաղթել։

«Եթե ուժեղագույն բանակները պատերազմ սկսեն, ինչպե՞ս կորոշենք հաղթողին։ Միանգամայն ակնհայտ է, որ այս դեպքում հաղթող չի լինի»,- ասել է քաղաքական գործիչը։

Նախկինում Մեդվեդևը կանխատեսում էր տասնամյակների անհանգիստ աշխարհ, քանի որ արևմտյան երկրները ցանկանում են ապահովել իրենց գերակայությունը:



Նման նյութեր