5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի անել սնվելուց հետո
Advertisement 1000 x 90

5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի անել սնվելուց հետո

Սովորաբար ի՞նչ եք անում սնունդ ընդունելուց հետո։ Թե՞յ եք խմում, ծխո՞ւմ կամ պառկո՞ւմ։ Budetezdorovy.ru կայքը գրում է՝ վիճակագրության համաձայն՝ մարդկանց մեծ մասը սնունդ ընդունելուց հետո հորիզոնական դիրք է ընդունում՝ հեռուստացույց նայելու կամ մի փոքր հանգստանալու համար։ Սակայն այս սովորությունը կարող է հանգեցնել նյութափոխանակության համակարգի լուրջ հիվանդությունների և նյութափոխանակության խանգարման։

Ծխել

Բոլորն էլ գիտեն, թե որքան վտանագավոր է ծխելն առողջության համար, բայց ամեն դեպքում շարունակում են ծխախոտի օգտագործումը՝ դա անելով սնվելուց հետո։ Շատ կարևոր է սնվելուց հետո մի քանի ժամ սպասել, հետո միայն ծխել. ծխախոտը նիկոտին է պարունակում, որը նվազեցնում է թթվածնի քանակը, որն անհրաժեշտ է նյութափոխանակության համար։ Այսպիսով ծխախոտն օրգանիզմին թույլ է տալիս ավելի շատ կոնցերոգեններ ընդունել։

Միրգ ուտել

Միրգ ուտելու լավագույն ժամանակը մինչև սնվելն է՝ քաղցած ժամանակ. մրգերի նորմալ յուրացման համար տարբեր ֆերմենտներ են հարկավոր։ Բացի այդ, մրգերը շաքար են պարունակում, հետևաբար՝ ավելի երկար ժամանակ է հարկավոր դրանց յուրացման համար։ Սնվելուց հետո միրգ ուտելը կարող է այրոց, որովայնի գրգռվածություն առաջացնել։

Քնել

Եթե սնվելուց անմիջապես հետո պառկում եք քնելու, անհարմարություն եք զգալու, որովայնի փքվածություն և խնդիրներ քնի հետ, քանի որ դա որովայնին ստիպում է ինտենսիվ աշխատել գիշերվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում սնվել քնելուց 2-3 ժամ առաջ։

Լոգանք ընդունել

Սնվելուց անմիջապես հետո լոգանք ընդունելը վերջույթներում արագացնում է արյան շրջանառությունը՝ նվազեցնելով շրջանառությունը որովայնում։ Դա թուլացնում է նյութափոխանակության համակարգը և կարող է ցավերի պատճառ դառնալ։

Թեյ խմել

Սնվելուց անմիջապես հետո թեյ խմելը խանգարում է երկաթի յուրացմանը։ Իսկ երկաթի յուրացումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել՝ ախորժակի վատացում, ցավեր կրծքերում, ոտքերի և ձեռքերի սառնություն, գլխապտույտ, հոգնածություն, թուլություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը