«Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան»․ Ջենիֆեր Լոպես (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան»․ Ջենիֆեր Լոպես

Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան, մարդիկ կարող են հագնվել այնպես, ինչպես ցանկանում են, կարծում է աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ InStyle ամսագրին տված հարցազրույցում 53-ամյա փոփ դիվան խոսել է Revolve-ի հետ իր նոր համագործակցության մասին։ «Ես միշտ կարծել եմ, որ հատկապես այժմյան նորաձեւության մեջ կանոններ չկան», – ասել է նա:

«Ես կարող եմ կրել բյուրեղյա կոշիկներ կրել ջինսերի հետ նույնքան հեշտությամբ, որքան զգեստի հետ համադրությամբ՝ Grammy մրցանակաբաշխության ժամանակ», – նշել է նա: «Ոճավորե՛ք դրանք ինչպես ցանկանում եք: Այն, ինչ ձեզ ճիշտ է թվում, դա այն է, ինչով լավ տեսք կունենք եւ Ձեզ լավ կզգաք․․․ Կոշիկները կարող են արտացոլել ողջ կերպարի ոճն ու էմոցիաները», – կարծում է երգչուհին։

news.am