Իրանի Խոյ նահանգում եւ Խոյ քաղաքում մարտի 24-ի առավոտյան 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով առնվազն 68 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։
Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան խոշոր քաղաքներում՝ Արեւմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիեում, նաեւ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածներ բժշկական օգնության համար դիմել են հիվանդանոցներ։
Հաղորդվում է նաեւ, որ հարեւան Արեւմտյան Ադրբեջանի Խոյ եւ Սալմաս նահանգների 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են գոյացել։