Facebook-ի հիմնադիր (Meta-ի սեփականատեր) Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, երրորդ անգամ ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Աուրելիան։ Այս մասին գործարարը հայտարարել է սոցցանցերում։
«Բարի գալուստ աշխարհ, Աուրելիա Չան Ցուկերբերգ: Դու այնքան փոքրիկ օրհնություն ես»,- գրել է ձեռնարկատերը։
2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ամուսնացավ իր երկարամյա ընկերուհու՝ Պրիսցիլա Չանի հետ։ Զույգն արդեն դաստիարակում է 2 երեխաների՝ դուստրերին՝ Մաքսիմ Չանին և Ավգուստին։