Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:39-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 16 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ինչպես հայտնի է, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։

 



Նման նյութեր