Նյու Յորքի իշխանությունները Հունաստանին են վերադարձրել ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ հնագույն գտածո
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի իշխանությունները Հունաստանին են վերադարձրել ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ հնագույն գտածո

Նյու Յորքի իշխանությունները Հունաստանին են վերադարձրել ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ հնագույն գտածո, հաղորդում է CNN-ը: Դրանց թվում է հազվագյուտ ոսկյա մի մետաղադրամ՝ ի հիշատակ կայսր Հուլիոս Կեսարի սպանության։ Այն 2020 թվականին աճուրդի ռեկորդ էր սահմանել՝ որպես երբեւէ վաճառված ամենաթանկ մետաղադրամ:

Հայրենադարձման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Նյու Յորքում Հունաստանի հյուպատոսությունում, եւ ներառել է հելլենական ժամանակաշրջանի 29 իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5000 թվականով, ասվում է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգգի գրասենյակի հայտարարության մեջ:

Բոլոր հնաոճ իրերն առգրավվել են ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության հետաքննության շրջանակներում։ Նյու Յորքի ներքին անվտանգության դեպարտամենտի հատուկ գործակալ Ավեն Արվելոն հայտարարել է, որ հունական արտեֆակտները «հատկապես» շատ են դառնում անօրինական շրջանառության առարկա, քանի որ հին Հունաստանը համարվում է արեւմտյան քաղաքակրթության բնօրրան:

news.am