Քորթնի Քարդաշյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որի համար բուռն քննադատության է ենթարկվել։ 43-ամյա ռեալիթի հեռուստաաստղի հրապարակած կադրերից մեկն արվել է լոգասենյակում, որտեղ ուտելիքներ կան՝ այդ թվում զուգարանակոնքին:
Քննարկվող լուսանկարը վարդաջրով վաննան է, որը շրջապատված է մեծ քանակությամբ սննդի ափսեներով կապույտ սալիկապատ հատակի վրա, ներառյալ ծածկված զուգարանակոնքը: «Զուգարանում ուտելը զզվելի է»,- գրել է մեկնաբաններից մեկը՝ ի պատասխան Poosh-ի հիմնադրի գրառմանը:
Ուտեստները ներառում էին համբուրգեր, մի ափսե ելակ, վարունգի աղցան, հավի կտորներ եւ մի շարք աղանդեր: Վաննայի կողքին մի դույլ շամպայն կար։ «Ինչու՞ է զուգարանակոնքի վրա համբուրգեր», – հարցրել է մեկ այլ շփոթված հետեւորդ։ «Լոգարանի այդ տեսարանն այն է, ինչից ստեղծվում են մղձավանջները», – կարդում ենք մեկ այլ մեկնաբանության մեջ: «Դուք ուտում եք այնտեղ, որտեղ ք․․ու՞մ եք», – հարցրել է մեկ ուրիշ օգտատեր։