Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը քննադատել է Microsoft-ի հիմնադիրներից մեկին՝ Բիլ Գեյթսին․ նա կասկածի տակ է առել միլիարդատիրոջ ինտելեկտը՝ արհեստական ինտելեկտի մասին նրա հայտարարությունների պատճառով։ Այս մասին ձեռներեցը գրել է Twitter-ում։
«Ես հիշում եմ Գեյթսի հետ առաջին անձնական հանդիպումները։ Այն ժամանակ ԱԻ-ի մասին նրա պատկերացումները սահմանափակ էին: Եվ դրանից հետո ոչինչ չի փոխվել»,- ասել է նա:
Այս կերպ Մասկն արձագանքել է այն տեղեկությանը, որ Microsoft-ի հիմնադիրը մասնակցել է OpenAI ստարտափ թիմի՝ ChatGPT չաթ բոտի մշակողների հետ հանդիպումներին։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գեյթսը 2016 թվականից պարբերաբար հանդիպում է OpenAI թիմի հետ։ Ինքը՝ միլիարդատերը, պնդում էր, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Պաշտոնապես գործարարը 2020 թվականից ի վեր որևէ պաշտոն չի զբաղեցրել Microsoft-ում, սակայն հանդիպմանը հնարավոր է՝ մասնակցել է որպես կորպորացիայի ֆրիլանս խորհրդատու։
Մասկը համահիմնել է OpenAI-ը՝ ընկերությանը 1 միլիարդ դոլար նվիրաբերելով 2015 թվականին: Այնուամենայնիվ, նա լքեց OpenAI-ի տնօրենների խորհուրդը 2018 թվականին և այդ ժամանակվանից քննադատում էր ընկերությանը, և հատկապես հարաբերությունները Microsoft-ի հետ: Ռեդմոնդում գտնվող ընկերությունը 2019 թվականին OpenAI-ում ներդրել է $1 մլրդ։