ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է
Advertisement 1000 x 90

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է

Հարգելի’ հայրենակիցներ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ վաղը` մարտի 30-ին, սառը ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ։

Հանրապետության լեռնային գոտիներում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է ձյան տեսքով տեղումներ, հարթավայրային շրջաններում` անձրև և ամպրոպ։ Ապրիլի 2-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։

Ուժեղ քամիների դեպքում ծառայությունը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները և քամու ուժգնացման ժամանակ ցուցաբերել զգուշություն։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն



Նման նյութեր