ԱՄՆ-ում տղամարդուն հինգ տարվա ազատազրկում է սպառնում երկու օրվա ընթացքում նախկին ընկերուհուն ավելի քան 800 անգամ զանգահարելու համար, գրում է New York Post-ը։
Մերիլենդից 44-ամյա Դերիք Բաուերսը մեղադրվել է իր նախկին ընկերուհու նկատմամբ կիբերհետապնդման մեջ։ Ըստ քննիչների՝ ամերիկացին երկու օրվա ընթացքում ավելի քան 800 անգամ զանգահարել է նրա հեռախոսին։ Բացի այդ, տղամարդը sms-ներ է ուղարկել նախկին ընկերուհուն և գրել սոցիալական ցանցերում։
Եթե Դերիքի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
«Կիբերհետապնդումը համատարած խնդիր է, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում», – ասել դատախազը:
Նա նաև հավելել է, որ հորդորում է բոլոր նրանց, ովքեր նման խնդրի են բախվել, դիմեն ոստիկանություն։ Նրա կարծիքով, դա կօգնի այս տեսակի հանցագործությունների դեմ պայքարում։
«Խախտողները պատասխանատվության են ենթարկվելու»,- վստահեցրել է տղամարդը։