Համբուրգում էկոակտիվիստները կամրջի վրա յուղ են լցրել եւ փակել ճանապարհը Չարլզ III-ի ժամանումից առաջ
Advertisement 1000 x 90

Համբուրգում էկոակտիվիստները կամրջի վրա յուղ են լցրել եւ փակել ճանապարհը Չարլզ III-ի ժամանումից առաջ

Երեք էկոակտիվիստներ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ Համբուրգ ժամանելուց առաջ սեւ գույնի բուսական յուղ են լցրել Կելբրանդյան կամրջի վրա, հաղորդում է RND-ն:

Արդյունքում ճանապարհը փակվել է։ Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ մնացել է ճանապարհին, նրան ստիպված են եղել դուրս հանել տեխնիկայով:

Երեքին էլ ձերբակալել են։ Ձերբակալվածները «Վերջին սերունդ» (Letzte Generation) խմբավորման անդամներ են։ Կազմակերպության տեղեկություններով՝ այդ ակցիայով գերմանացի ակտիվիստները ցանկացել են ցույց տալ, որ «նավթի հետ ոչինչ չի ստացվի»։

news.am