Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտում է անցկացրել 89 րոպե և մասնակցել մանչեսթերցիների երկու գոլային գրոհներին:
Երկրպագուները գոհ էին 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:
@anum_abraham2
«ՄԽիթարյանը և Մարսիալը հանդիպման լավագույն ֆուտբոլիստներն են»:
@gr8tpron
«Մեր գլխավոր դեմքը հայն է: Առաջին կեսը լավագույնը չէր նրա համար, սակայն երկրորդում նա ներկայացում տվեց: Չի կարելի հերքել, որ նա հիանալի էր»:
Darthsid44
«Միկին այսօր հրեշ էր»:
@TimWangYang
«Մխիթարյանը հիանալի էր այսօր, ինչպես միշտ»:
Seanyboy0170
«Հերթական հիանալի խաղը»:
@YourBoyWazz
«Մխիթարյանն այնքան մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուր գրոհում: Արտակարգ խաղացող է»:
@Chr15Wilkinson
«Այս խաղն ապացուցում է, որ Միկին և Մատան կարող են գերազանց կերպով խաղալ միասին»: