Compass band-ի Արշավիրն ու հաղորդավարուհի Մաշան 3 տարի է՝ ընկերություն են անում. life.tert.am
Advertisement 1000 x 90

Compass band-ի Արշավիրն ու հաղորդավարուհի Մաշան 3 տարի է՝ ընկերություն են անում. life.tert.am

Պարուհի, հաղորդավարուհի Մաշա Ենոքյանը և Compass band-ի Արշավիր Գրիգորյանը 3 տարի է՝ ընկերություն են անում: Մաշան հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հեռուստանախագծերից, դե իսկ Արշավիրը Compass band-ի կազմում է, որը 2012 թվականին Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլին» և զբաղեցրեց 3-րդ տեղը:

Երեք տարի ընկերություն անելուց հետո Սուրբ Սարգսի կապակցությամբ Մաշան համաձայնեց առաջին անգամ Tert.am Life-ի հետ խոսել իրենց հարաբերությունների մասին:

Մաշան այժմ 19 տարեկան է, Արշավիրը՝ 18: Զույգը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլի շրջանակներում: Նրանց պատանեկան սերն իրենց հետ մեծացել է ու Մաշայի խոսքով՝ ավելի ամրացել: «Ես ընկերացա Compass band-ի անդամների հետ, հետագայում իմ ու Արշավիրի հարաբերությունները փոխվեցին: Մեր հարաբերությունները կարելի է երկու փուլի բաժանել, երբ ուղղակի ընկերներ էինք և երբ ծնվեց սեր: Մենք կարողացանք մեր հարաբերություններն ամուր պահել, դրանք հասունացան և արդեն 3 տարեկան են: Հուսով եմ՝ ավելի երկար պատմություն կունենան»,- ասաց Մաշան:

«1 տարի է՝ ամեն օր միասին ենք դասի գնում: Ես համաձայն չեմ, որ զույգերը պետք է իրարից հանգստանալու ժամանակ ունենան: Կարծում եմ՝ այդպես մարդիկ ավելի շատ հեռվանում են, քան մտերմանում: Մենք մեր ընկերությունը ամուր ենք պահում՝ մտածելով նաև հետագայի մասին: Կարծում եմ՝ այդ 3 տարիներն ապացուցում են, որ կարողացել ենք պահել սահմանը և չհոգնեցնել մեկս մյուսիս»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր