Կալիֆոռնիայում 130 հազար մարդ է տարհանվում ամբարտակում ստեղծված արտակարգ դրության պատճառով
Advertisement 1000 x 90

Կալիֆոռնիայում 130 հազար մարդ է տարհանվում ամբարտակում ստեղծված արտակարգ դրության պատճառով

Կալիֆոռնիայի իշխանությունները ճշտել են տարահանման գոտին, որը հայտարարվել է ԱՄՆ-ում ամենաբարձր ամբարտակի քանդվելու պատճառով, դրանում հայտնվել է առնվազն 130 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ տարհանումը տարածվում է Լայվ Օք, Մերիսվիլ, Ուիթլենդ, Փլամաս Լեյք, Օլիվհերսթ, Գրիդլի, Օրովիլ, Յուբա սիթի քաղաքների և բնակավայրերի վրա: Իշխանությունները նաև Օրովիլ լճում ջրի մակարդակի իջեցման գործողություններ են ձեռնարկում:

Ավելի վաղ, բացի Օրովիլից, ցուցակում հիշատակվում էին Ֆեթեր գետի երկայնքով ընկած բնակավայրերը, այդ թվում՝ Գրիդլին, Բիգսը, Յուբա սիթին, Լոմա Ռիկան:

Անհապաղ տարհանումը հայտարարվել է մի քանի ժամ առաջ Օրովիլ քաղաքում ԱՄՆ-ում ամենաբարձր ամբարտակի քանդվելու պատճառով: Սաստիկ անձրևները հանգեցրել են հիմնական, իսկ այնուհետև օժանդակ ջրնետի ողողամաշման:

Օկրուգի շերիֆը հայտարարել է, որ վթարային  ջրնետի քանդվելը կարող է հանգեցնել «Օրովիլ լճից ջրի անվերահսկելի նետման»: Վթարից խուսափելու համար ջրի նետումն ուժեղացվել է մինչև րոպեում 100 հազար խորանարդ ֆուտ (2,8 հազար խորանարդ մետր):

Լճում ջրի ծավալը գնահատվում է ավելի քան 4,3 միլիարդ խորանարդ մետր, ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր