Հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էլեկտրաբլոկի շահագործումը ևս 10 տարով հետաձգվել է: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանով է այդ որոշումը ճիշտ և նպատակահարմար՝ անվտանգության տեսակետից էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Մեծամորի ատոմակայանը մեր էներգահամակարգի կարևորագույն հանգույցներից մեկն է և այսօրվա դրությամբ՝ մեր բնակչության էլեկտրաէներգիայի պահանջարկը հնարավոր չէ բավարարել. «Այդ իսկ պատճառով կառավարության այս որոշումը այլընտրանք չուներ»:
Էմիլ Սահակյանի դիտարկմամբ՝ ատոմակայանի աշխատանքի երկարաձգումը թելադրված էր առաջին հերթին վթարներից խուսափելու նպատակով: Նրա խոսոքվ՝ վերանորոգվող էներգաբլոկը բավականին մեծ ամրության պաշար ունի և ճիշտ շահագործման դեպքում կարելի է երկարաձգել աշխատանքը: