Յուրաքանչյուրիս մոտ եղել է այնպիսի պահ, երբ մենք հասկացել ենք՝ հեռանալու ժամանակն է: Եվ ամենալավը ժամանակին հեռանալն է: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ երբ է այդ «ճիշտ ժամանակը»:
«Ես սիրում եմ հեռանալ սեղանի մոտից, երբ դեռ սպասքը հավաքված չէ». Ալեն Դելոն:
Ժամանակին. ոչ շուտ, ոչ շտապողական: Բայց և ոչ այնքան ուշ, երբ մնալն արդեն անիմաստ է և նույնիսկ նվաստացուցիչ:
- Հեռանալ, երբ իրավիճակը պարզ է
Երբ Ձեզ համար հասկանալի է, թե ինչ վիճակում են գործերը: Երբ դա հասկանալը պրոբլեմ չէ:
Ինչպե՞ս է մարդը Ձեզ վերաբերվում: Ինչ է պատրաստ Ձեզ համար անել և ինչ պատրաստ չէ:
Երբ բավականաչափ փաստեր են հավաքված:
- Հեռանալ, երբ պարզ է մարդու դիրքորոշումը
Նա պարզ և հասկանալի ասել է, թե ինչպես է Ձեզ վերաբերվում և ինչ պլաններ ունի Ձեզ հետ կապված:
- Հեռանալ, երբ ոչինչ չի միավորում մարդու հետ
Չկա ընդհանուր ներկա, պլաններում չկա ընդհանուր ապագա:
- Հեռանալ, նախքան Ձեզ կոպիտ ձևով կխնդրեն դուրս գալ
Ճաշը կամ ընթրիքն ավարտվել է, հիմա կսկսեն հավաքել սպասքը: Մարդիկ արդեն անուղղակի Ձեզ հասկացնում են, որ գնալու ժամանակն է: Եթե Դուք ամեն ինչ արել եք, որպեսզի պահպանեք այդ հարաբերությունները և վայրը, բայց տեսնում եք, որ մնալն անիմաստ է, ապա ժամանակին հեռացեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը