Շաբաթվա հորոսկոպ
Advertisement 1000 x 90

Շաբաթվա հորոսկոպ

ԽՈՅ

Ձեր սիրելի էակը կիսվելու եւ պարծենալու է իր արժանիքներով։ Չնայած նրա խոսքերը  ոչ մի ոգեւորություն ձեզ մոտ չեն առաջացնելու, բայց պետք չէ միանգամից բարձրաձայնել այդ մասին։ Համբերատար եղեք, լսեք նրան, միգուցե վերջաբանը հետաքրքիր լինի։

ՑՈՒԼ

Դուք յուրօրինակ կապվածություն կզգաք ձեր սիրելիի հետ։ Նա իսկապես ձեզ համար երկրորդ կես եւ կարեւոր էակ կլինի։ Հիանալի զգացողություններ են ձեզ սպասվում։ Հետեւաբար վայելեք Նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը։

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Ձեր սիրելին ձեզ համար ոչ միայն լավ ընկեր կլինի, ով կարող է հիանալի խորհուրդներ տալ, այլեւ մեկը, ով կարող է լուռ նստել ձեր կողքին, բռնել ձեր ձեռքը եւ իր լռությամբ քաջալերել ձեզ։ Աստղերը հուշում են՝ լռության օր հայտարարեք։

ԽԵՑԳԵՏԻՆ

Ձեր սիրելին, կարծես թե, չափից դուրս շատ կախվածություն ունի ձեզանից, ինչը սահմանափակում է ձեր ազատությունը: Եթե դա ձեզ դուր է գալիս, ապա կարող եք նույն կերպ շարունակել, իսկ եթե ոչ՝ հիշեցրեք նրան, որ դուք ունեք ձեր անձնական կյանքն ունենալու իրավունք։

ԱՌՅՈՒԾ

Բավականին մեծ խնդիրների առաջ եք կանգնելու։ Դրանք Դեմոկլեսյան սրի նման կախված կլինեն, եւ դուք մեծ պատասխանատվություն եք զգալու։ Խնդիրները կկարողանաք հաղթահարել միայն միայնակ մնալուց, իրավիճակը վերլուծելուց հետո։

ԿՈՒՅՍ

Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ցանկանում ասել կամ անել։ Ձեր ամեն քայլը անբացատրելի, անսպասելի (դժվար է ասել՝ հաճելի, թե տհաճ) կլինի ձեր սիրեցյալի համար։ Փորձեք ճիշտ գործել։

ԿՇԵՌՔ

Վիճելու եք ձեր սիրելի էակի հետ, եւ ձեր խոսակցությունը բավականին անսպասելի ավարտ կունենա, քանի որ ձեր երկուսի համբերության բաժակն արդեն լցվել է։ Աստղերը հուշում են՝ ավելի դրականորեն տրամադրվել եւ որքան հնարավոր է խուսափել տարաձայնություններից։

ԿԱՐԻՃ

Ձեր սիրելին օգնելու ցանկություն չի ունենա։ Նա անընդհատ նշելու է, թե որքան դժվարություն, ջիգ ու ջանք է հարկավոր ձեզ օգնելու համար։ Նա կակնարկի, թե ինչ զոհաբերությունների գնով պետք է ձեզ սատարի։ Ավելի լավ է մեկ ուրիշին դիմեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Մոռացեք բոլոր կասկածների մասին եւ շարժվեք նախօրոք մտածված ծրագրով։ Եթե արդեն որոշել եք, ուրեմն ոչինչ չի կարող խանգարել ձեզ՝ նույնիսկ սիրելի հետ վիճաբանությունը։ Ինչու եք մտածում հետ կանգնելու եւ հրաժարվելու մասին, երբ հաղթանակ գրանցելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Ձեր խնդիրներով կիսվելու եւ դրանց մասին խոսելու ցանկություն կունենաք, ընդ որում միայն հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Ի դեպ, զրուցակից գտնելու հարցում ոչ մի դժվարություն ձեզ չի սպասվում։ Հենց ձեր սիրելին էլ կլսի ձեզ։ Նրան դիմեք։

ՋՐՀՈՍ

Ձեր սիրելին բավականին հուսալի կլինի եւ մեկ վայրկյան անգամ կարող եք չկասկածել Նրան։ Դուք համոզված կլինեք, որ Նա ոչ մի  վատ ազդեցություն չի կարող ունենալ ձեզ վրա։ Այո, դուք կարող եք լիովին վստահել ձեր ընտրյալին, քանի որ առանց Նրա գործը գլուխ չեք բերի։

ՁԿՆԵՐ

Պատասխանատվություն եք կրելու ոչ միայն ձեր եւ ձեր սիրելի անձնավորության համար, այլեւ մեկի, ով ակամայից սիրահարվել է ձեզ։ Բավականին դժվար ակնթարթներ են ձեզ սպասվում։ Ստիպված եք լինելու նրան բացատրել, որ ձեզ նոր սիրային հարաբերություններ հարկավոր չեն, քանի որ արդեն սիրում եւ սիրված եք։

news.am