Կսահմանվի պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը․ աշխատավարձը՝ շուրջ 14 մլն դրամ
Advertisement 1000 x 90

Կսահմանվի պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը․ աշխատավարձը՝ շուրջ 14 մլն դրամ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը։ 

Նախագծով

1) նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),

2) սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,

3) սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը (2 մլն դրամ):

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

1) աշխատավարձի մոտավոր հաշվարկը`13,8 մլն դրամ.

83200 (Բազային աշխատավարձ) (գործակից) 12 (ամիս)  5.990.400

83200  (Բազային աշխատավարձ)   * 4.7 (գործակից)  *12  (ամիս)  = 4.692.480

83200 (Բազային աշխատավարձ)  * 3.1 (գործակից)  *12  (ամիս) = 3.095.040

2) Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը՝ առավելագույնը  2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:

3)Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:

Iravaban.net-ը հայտնում է, որ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված են պաշտոնաթող ՀՀ նախագահի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։