Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա քաղաքում 17-ամյա Դենիզ Անաթչան դեռևս անհայտ պատճառներով ընկել է 5-րդ հարկից և մահացել:
Ըստ Haberturk-ի՝ աղջկա հուղարկավորությունն իրականացվել է արտասովոր կերպով. նվագել են դհոլ-զուռնա, պարել, և աղջկան հողին հանձնել հարսանեկան զգեստով:
Դա համացանցում քննադատությունների է արժանացել: Ոմանք այդ երևույթն անընդունելի և անհարգալից են որակել:
yerkir.am