Արտաքին միջավայրը շատ մեծ նշանակություն է ունենում կնոջ վերարտադրողական առողջության վրա։ Այս մասին life.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Նատալյա Դավիդենկոն՝ ներկայացնելով այն գործոնները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ կնոջ առողջության վրա։
«Վերարտադրողական առողջության համար ռիսկի գործոններ են սթրեսը, վատ սովորությունները, վնասվածքները, աշխատանքային միջավայրի վտանգները, շրջակա միջավայրի գործոններն ու վատ սննդակարգը»,- նշել է գինեկոլոգը։
Վերոնշյալ վտանգները նվազագույնի հասցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել տարեկան մեկ անգամ անպայման գինեկոլոգիական բուժզննում անցնել։ Նրա խոսքով՝ հիվանդությունները ժամանակին ախտորոշելն ու բուժելը կարող է նվազագույնի հասցնել վերարտադրողական համակարգի վրա տարբեր գործոնների ունեցած բացասական ազդեցությունը։