![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/09/hivand.jpg)
Մարտի 7-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 132,9-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 60-ամյա Արամայիս Ղազարյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: