Հայաստանի շուրջ 400 դպրոց հետաքրքրություն է հայտնել հարեւան երկրների լեզուների դասավանդման նկատմամբ. նախարար
Advertisement 1000 x 90

Հայաստանի շուրջ 400 դպրոց հետաքրքրություն է հայտնել հարեւան երկրների լեզուների դասավանդման նկատմամբ. նախարար

Հայաստանի շուրջ 400 դպրոց հետաքրքրություն է հայտնել հարեւան երկրների լեզուների դասավանդման նկատմամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ընդ որում, նա հիշեցրեց, որ դպրոցները կարող են իրենց ծրագրում ներառել հարեւան երկրների լեզուների ուսուցումը կամավոր հիմունքներով։

«Դպրոցի ամենամեծ հետաքրքրությունը թուրքերենի դասավանդման նկատմամբ է։ Առայժմ դժվար է գտնել թուրքերենի, ադրբեջաներենի, պարսկերենի եւ վրացերենի նման թվով ուսուցիչներ։ Կադրերի խիստ պակաս է նկատվում վրացերենի դեպքում»,- ասաց Անդրեասյանը։



Նման նյութեր