Project LA նախագիծը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Գևորգ Էմինի ստեղծագործության հիման վրա։ «Գալիքին» երգի երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումը կատարել է Խաչիկ Սահակյանը։ Նախագծի պրոդյուսերն ու ռեժիսորը Սուրեն Սահակյանն է։
Երգի մենակատարը Գոռ Սուջյանն է, կատարմանը ձայնակցում են Սոնա Շիրոյանն ու Թեհմինե Արաբաչյանը։
Լիրիկական ոճի այս ստեղծագործությունը Գոռ Սուջյանի հզոր վոկալի եւ ռեժիսորի գրաֆիկական լուծումների գեղեցիկ ամբողջություն է։ Երաժիշտները կատարում են ստուդիական միջավայրում, բայց տեսահոլովակում կտեսնեք նաև բնապատկերներ։
Դատելով մեկնաբանություններից՝ խմբի երկրպագուները ջերմությամբ են ընդունել նրանց նորությունը՝ փաստելով, որ նախագիծն, ինչպես միշտ, փայլում է ճաշակով և որակով։