Սեռավարակների փոխանցման միջոցների հետազոտությունների մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ սուսանակով կարելի է վարակվել համբույրի միջոցով։ Մելբուռնի սեռական առողջության կենտրոնի ավստրալացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է eClinicalMedicine պարբերականում։
Հետազոտության ընթացքում հարցման է ենթարկվել 2 322 մարդ, որոնք վարակվել են հիվանդությամբ, որը փոխանցվել է սեռական ճանապարհով։ Պարզվել է, որ սեռական ճանապարհով փոխանցված հիվանդության գրանցված դեպքերում մարդիկ սուսանակով վարակվել են ոչ միայն սեռական շփման ժամանակ, այլեւ համբուրվելու միջոցով։ Գիտնականները նշել են, որ այդ դեպքում ամենայն հավանականությամբ տեղի է ունենում բերանի-կոկորդի, կոկորդի հետին մասի վարակում սուսանակով։
Հետազոտողների խոսքով՝ սուսանակի մանրէները կարող են հայտնվել օրգանիզմում թքից, ինչը թույլ է տալիս առաջադրել վարկած համբույրի ժամանակ թքի միջոցով վարակի փոխանցման հնարավորության մասին։ Բացի այդ, թքի օգտագործումը որպես քսուք սեքսի ժամանակ նույնպես կարող է վտանգ ներկայացնել այդ վարակն ստանալու համար։
Գիտնականները նշել են, որ սուսանակով վարակման հիմնական միջոցը տեղի է ունենում սեռական շփման, չպաշտպանված օրալ, վագինալ կամ անալ սեքսի ժամանակ։ Չնայած սեռական ճանապարհով վարակվելու վտանգին՝ վարակման հավանականությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է սեքսով զբաղվելու դեպքում։ Գիտնականները խորհուրդ են տալիս մշտապես թեստավորում անցնել՝ ստուգելու սեռավարակների եւ ՄԻԱՎ-ի առկայությունը։