«ՀՀ-ն միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են ավիրել, դուք կապ չունե՞ք պարոնայք Օհանյան ու Օսկանյան». aravot.am
Advertisement 1000 x 90

«ՀՀ-ն միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են ավիրել, դուք կապ չունե՞ք պարոնայք Օհանյան ու Օսկանյան». aravot.am

«Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքական անցյալով աչքի է ընկել իր միամտությամբ ու պարզամտությամբ, դյուրահավատ մարդ է: Դյուրահավատությունն ու բարի լինելը քաղաքական գործիչներին գուցե խանգարում են քաղաքական կյանքում եւ իր քաղաքական վայրիվերումներն ու ահռելի քանակով քվե ստանալն ու աղոթքի գնալը լիրիկական զեղումների տրվելը, չեմ ասում, որ մարդը պետք է հրկիզվեր, հինգ տարի առաջ, բայց թե Վովան ո՞վ է, որ դու նրա հետ աղոթելու ես գնում:

Այս ամբողջը ցույց է տալիս, որ շատ քաղցր զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Կոռուպցիա չեմ ուզում տեսնել այս Դաշինքի հետ, երբեք չեմ մտածի, որ Րաֆֆուն առել են իր քվեների կամ ունեցած վարկանիշի խաթր»,- Aravot.am-ին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հ/Կ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Օհանյան-Օսկանյան դաշինքին Րաֆֆի Հովհաննիսյանի միանալուն:

Պարոն Բարսեղյանի խոսքով, Դաշինքին միանալուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ պետք է բացատրություն պահանջեր նախկին երկու նախարարներից իրենց եւ Հայաստանը զավթած ռեժիմի հետ գործակցելու մասին:

Հետաքրքիր է՝ Օսկանյանն ափսոսո՞ւմ է իր այս համագործակցության համար գործող ռեժիմի հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանի ռեժիմը չի տարբերվում Քոչարյանի ռեժիմից, ուղղակի իրավահաջորդն է: Բացատրություն է պետք, ներողություն է պետք, թե չէ ընդհանուր խոսակցություններով՝ երկրի լավն ենք ուզում, սրտանց հավատում եմ, բայց չեմ կարծում՝ իր պատկերացրած լավը, իմ պատկերացրած լավն է: Օհանյանն էլ հանրությանը բացատրություն պետք է տա. իր այսօրվա կցկտուր խոսակցությունը, թե մարտի մեկը բացահայտելուն կողմ է, մարդիկ աշխատում են, ովքե՞ր են աշխատում, պարո՛ն Օհանյան այդ բացահայտման վրա: Ռեժիմի կամակատարնե՞րը՝ ՀՔԾ՞-ն:

Րաֆֆին պետք է հարցներ՝ դու որ Մարտի մեկին եղել ես գլխավոր շտաբի պետ, քո կարծիքը հարցրե՞լ են քաղաք զորք մտցնելիս, թե՞ չեն հարցրել, եթե հարցրել են, դու նկատե՞լ ես, որ դա Սահմանադրության խախտում է, թե՞՝ ոչ: Իսկ եթե դեմ ես եղել, ինչո՞ւ մարտի երկուսին՝ առավոտ կանուխ, հրաժարական չես տվել: Ո՞վ պետք է ներողություն խնդրի կոնկրետ քո բաժին արածի համար, երկիրը միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են ավիրել: Այս աղետները, որ բերել են մեր գլխին, միայն այդ երկո՞ւսն են եղել, դուք կապ չունե՞ք պարոնայք Օհանյան ու Օսկանյան»:



Նման նյութեր