Medz Yeghern տերմին ՉԿԱ անգլերենում, չկա որևէ բառարանում, անգամ ոմն մեկի մեջբերած Օքսվորդի բառարանում: Այն չի կարող գործածվել պաշտոնական հաղորդագրություններում. Լիանա Դոյդոյան
Advertisement 1000 x 90

Medz Yeghern տերմին ՉԿԱ անգլերենում, չկա որևէ բառարանում, անգամ ոմն մեկի մեջբերած Օքսվորդի բառարանում: Այն չի կարող գործածվել պաշտոնական հաղորդագրություններում. Լիանա Դոյդոյան

Լիանա Դոյդոյանը ֆեյսբուքում գրել է.

«Medz Yeghern տերմին ՉԿԱ անգլերենում, չկա որևէ բառարանում, անգամ ոմն մեկի մեջբերած Օքսվորդի բառարանում: Այն չի կարող գործածվել պաշտոնական հաղորդագրություններում: 1915թ.-ի 1.5 միլիոն հայերի կոտորածը ունի մեկ անվանում, միջազգայնորեն ընդունված անվանում՝ գենոցիդ, ցեղասպանություն, Genocide/ from Greek genos ‘race’ + -cide./ -որի բացատրությունն է the murder of a large number of people from a particular nation or ethnic group, with the aim of destroying that nation or group.

«Ապրիլի 24-ը հայտարարել հայերի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զոհերի հիշատակի օր»: Սա սահմանվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքով: ապա՝ ՀՀ Անկախության հռչակագիր. 11-րդ կետ 1990թ., Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր, 2015թ., ՀՀ ԱԺ հայտարարություն, 21.04.2015թ. և շատ այլ իրավական փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է կազմվեն ՀՀ իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները…»:



Նման նյութեր