Քայլի Ջեններն ափսոսում է, որ ներարկումներով փոխել է դեմքը
Advertisement 1000 x 90

Քայլի Ջեններն ափսոսում է, որ ներարկումներով փոխել է դեմքը

Hulu-ի «Քարդաշյաններ» սերիալի երրորդ եթերաշրջանի նոր թրեյլերում Քայլի Ջենները, կարծես, ափսոսում է, որ իր դեմքը փոխել է ներարկումների միջոցով:

«Մենք բոլորս պարզապես պետք է ավելի շատ խոսենք մեր սահմանած գեղեցկության չափանիշների մասին», – տեսարաններից մեկում 25-ամյա Ջեններն ասում է քույրերին։ Նրա խոսքով՝  չի ցանկանում, որ դուստրը՝ Սթորմին, կոսմետիկ պրոցեդուրաների հարցում իր հետքերով գնա։ «Ես չեմ ուզում, որ իմ աղջիկն անի այն, ինչ ես անում եմ», – հավելում է Kylie Cosmetics-ի հիմնադիրը:

Լավագույն ընկերուհի Ստասսի Կարանիկոլաուի հետ զրույցում Քայլին խոստովանում է, որ «կցանկանար ի սկզբանե ոչ մի բանի չդիպչեի»։

Նոր թրեյլերն անդրադառնում է նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների վեճին։ Քորթնին 42-ամյա Քիմին մեղադրում է 2022 թվականի մայիսին տեղի ունեցած իր եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը որպես  «գործնական հնարավորություն» օգտագործելու մեջ՝ նշելով, որ նա «զրկվել է» իր հատուկ օրվանից։

news.am