Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պավել Մանուկյանի քույրը
Advertisement 1000 x 90

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պավել Մանուկյանի քույրը

Ծնվել է հերոս Պավել Մանուկյանի քույրը։ Այս մասին հայտնում են Պտղաբերության Կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Իմ սիրելի Հասմիկը քաջաբար մեզ հետ հաղթահարեց բոլոր խոչընդոտները և կրկին մայրացավ 49 տարեկան հասակում: Մաղթում ենք փոքրիկ Էմիին ուրախ մանկություն խաղաղ երկնքի տակ»,- հայտնում են կենտրոնի էջում:

Պավել Մանուկյանը ծնվել է 2001 թվականի մարտի 5-ին Գյումրի քաղաքում: Սովորել է Մայիսյանի միջնակարգ դպրոցում, ապա Գյումրու տնտեսագիտական համալսարանի վարժարանում: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրու տնտեսագիտական համալսարանը։ Միաժամանակ զբաղվել է ֆուտբոլով։ Նա խաղացել է Շիրակ Ֆուտբոլային ակումբում։ Ծառայել է Ջաբրաիլում, վիրավորվել է սեպտեմբերի 27-ին։ Գլխից բեկորային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա Երևան։ Վեց օր վերակենդանացման բաժնում բժիշկները համառորեն պայքարում էին նրա կյանքի համար, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նա անմահացավ: