Մի երգի պատմություն․ ինչպես Արսեն Շախունցի` «Девочка, стоп!» երգը դարձավ հիթ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մի երգի պատմություն․ ինչպես Արսեն Շախունցի` «Девочка, стоп!» երգը դարձավ հիթ

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում քիչ են այն երգիչ-երգչուհիները, որոնց երգերն ու տեսահոլովակները լայն տարածում են ունենում նաև Հայաստանի սահմաններից դուրս և սիրվում են օտարերկրացիների կողմից։ Այդ սակավաթիվ արտիստներից է երգիչ, երգահան և երաժիշտ Արսեն Շախունցը, ում՝ 2019 թվականին թողարկված  «Девочка, стоп!» կատարումը վիրուսային արագությամբ տարածվեց համացանցում և իսկական հիթ դարձավ։

Այս պահի դրությամբ երգը YouTube հարթակում ունի 147 մլն դիտում և 563.000-ի հասնող հավանում։ 2022 թվականին երգը YouTube-ի թոփ հիթեր շարքում զբաղեցնում էր 20-րդ հորիզոնականը։