Ռիթմի թերապիան օգնում է վերականգնել քայլելը գլխի վնասվածքների դեպքում
Advertisement 1000 x 90

Ռիթմի թերապիան օգնում է վերականգնել քայլելը գլխի վնասվածքների դեպքում

Ուղեղի ծանր վնասվածքներով երեխաների մոտ երաժշտությունը կարող է բարելավել շարժողական վերականգնումը, պարզել են Անգլիա Ռասկին համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Therapy and Rehabilitation ամսագրում:

Ավելի վաղ ապացուցվել է, որ ռիթմիկ լսողական խթանումը  կարող է բարձրացնել ինսուլտի ենթարկված մարդկանց, Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների, ինչպես նաեւ ուղեղային կաթված ունեցող երեխաների մոտ քայլելու արագությունը:

Նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ ռիթմիկ լսողական խթանումը կարող է լրացնել ֆիզիոթերապիան, որն օգտագործվում է ուղեղի տրավմատիկ վնասվածք ունեցող երեխաների մոտ: Այս դեպքում երաժշտության ռիթմը օգտագործվում է որպես քայլելու անհրաժեշտության մասին ազդանշան։

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ այս տեխնիկան այլ միջամտություններին ավելացնելը կարող է օգնել բարելավել կանխատեսումը գլխի վնասվածք ստացած երեխաների համար։

news.am