Անցյալ տարվա վերջին շշուկներ էին պտտվում Շերի նոր սիրավեպի մասին։ Նրա ընտրյալը 37-ամյա ռեփեր Ալեքսանդր Էդվարդսն էր (իսկ երգչուհին 76 տարեկան է, թեեւ ու՞մ են պետք այս թվերը)։ Սակայն այսօր հայտնի դարձավ, որ զույգն, ամեն դեպքում, բաժանվել է։ Եվ թվում էր, թե ամեն ինչ շատ լուրջ է (ոմանք գրել են սիրահարների նշանադրության մասին)։
Շերն ու Ալեքսանդրը վեց ամիս հետո վերջ դրեցին իրենց հարաբերություններին։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ի՞նչը հանգեցրեց բաժանման: Անհայտ է։ Հաղորդվում է միայն, որ զույգը երբեք լուրջ հարաբեություններ չի ունեցել։
Շերն իր կյանքում շատ սիրավեպեր է ունեցել։ «Իմ կյանքում մի քանի տղամարդ պակաս է եղել, քան Կլեոպատրայի», – մի անգամ խոստովանել է աստղը Դեւիդ Լեթերմանի շոուի եթերում: 16 տարեկանում նա հանդիպել է պրոդյուսեր Սոնի Բոնոյին (նրանց հարաբերությունները արագ վերածվեցին սիրո)։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցան դուստր՝ Չեստիտիին, բայց շուտով զույգը բաժանվեց։ Իսկ արդեն 1975 թվականին նա ծանոթանում է երաժիշտ Գրեգ Ալմանի հետ։ Նույն տարում նրանք ամուսնացան, սակայն 9 օր անց ամուսնալուծության երգչուհին հայց ներկայացրեց՝ որպես պատճառ նշելով ամուսնու ալկոհոլից ու թմրանյութերից կախվածությունը։ Մեկ տարի անց նա որդի ունեցավ ։ Այդ ժամանակվանից ի վեր նա չի ամուսնացել։