Մեծ Բրիտանիայի բնակչուհին հիվանդանոց տեղափոխվելիս ընկել է շտապօգնության մեքենայից և մահացել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Առավոտյան 66-ամյա Անիտա Վուդֆորդին իր տնից տեղափոխել են հիվանդանոց՝ դիալիզի պրոցեդուրայի համար։ Հիվանդին տեղավորել են սխալ սայլակում, և երբ հիվանդանոցի տարածքում նրան իջեցնում էին շտապօգնության մեքենայից, կինն ընկել է: Միջադեպի արդյունքում նա գլխի և պարանոցի վնասվածք է ստացել և երկու շաբաթ անց մահացել։
Նրա մահվան գործով լսումների ժամանակ երդվյալ ատենակալներին ցուցադրվել է, թե ինչպես է բուժքույրի օգնական Թրեյսի Լին մեքենայից հանում Վուդֆորդի սայլակը: Կադրերում երևում է, թե ինչպես է սայլակը գլորվում թեքահարթակի վրայով և հայտնվում գետնին:
Լին դատարանին ասել է, որ չգիտի, թե ինչու դա տեղի ունեցավ: Նա նշել է, որ ամեն ինչ անում էր այնպես, ինչպես ցանկացած այլ օր: Օգնականն ընդգծել է, որ երբեք չի մտածել, որ նման բան կարող էր պատահել։ Սակայն ծառայողական քննությունից հետո նրան ազատել են աշխատանքից։