Որոնք են Պարկինսոնի հիվանդության մասին նախազգուշացնող առաջին ախտանշանները
Advertisement 1000 x 90

Որոնք են Պարկինսոնի հիվանդության մասին նախազգուշացնող առաջին ախտանշանները

Պարկինսոնի հիվանդության դեպքում շարժողական ակտիվության խանգարումը կապված է շարժումների համար պատասխանատու գլխավոր հորմոնի՝ դոֆամինի արտազատման համար պատասխանատու նեյրոնների մահվան հետ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով նյարդաբան Սերգեյ Իլարիոշկինին։

Մասնագետի խոսքով՝ հիմնական ախտանշանները, որոնք օգնում են բժիշկներին այս հիվանդությունն ախտորոշել, կապված են հիվանդի շարժողական գործառույթների խանգարումների հետ։ Դրանց շարքին են դասվում շարժումների դանդաղումը, դեմքի թույլ նշմարվող արտահայտությունները, մանր մոտորիկայի խանգարումները, մկանների կոշտությունն ու վերջույթների դողը (թրեմոր): Բացի այդ, Իլարիոշկինը նշել է, որ Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանշան կարող են լինել նաև օրգանիզմի տված որոշ ահազանգերը։

«Շարժումների հետ կապված ախտանիշների զարգացումից 10-20 տարի առաջ հիվանդությունը դրսևորվում է քնի խանգարումներով, ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներով, հոտառության թուլացմամբ ու տագնապի մակարդակի բարձրացմամբ», – նշել է նյարդաբանը՝ ընդգծելով, որ ժամանակի ընթացքում վերոնշյալ ախտանշաններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում ու բացասաբար են անդրադառնում հիվանդի կյանքի որակի վրա։

tert.am