Գերմանացի աստղը երկարացրել է ոտքերը 14 սմ-ով և բողոքել քննադատությունից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գերմանացի աստղը երկարացրել է ոտքերը 14 սմ-ով և բողոքել քննադատությունից

Գերմանական «Celebrity Big Brother» ռեալիթի շոուի աստղ Թերեզիա Ֆիշերն իր հասակը 168 սմ-ից 182 սմ-ի հասցնելու համար ոտքի երկարացման բարդ պրոցեդուրա է անցել։ Կնոջ պատմությամբ կիսվել է The New York Post-ը

Նշվում է, որ վիրահատությունը, ընդհանուր առմամբ, արժեցել է 161,000 դոլար։

«Այժմ ես ինձ երջանիկ եմ զգում, և ոտքերս ինձ երջանկացնում են, բայց դեռ քննադատության եմ արժանանում համացանցում», – հրապարակումը մեջբերում է Թերեզիա Ֆիշերին։

Ինչպես խոստովանում է 31-ամյա կինը, դա իրեն շատ է ցավեցնում։

«Ոտքերի երկարացման պրոցեդուրայից հետո ես գտա ինձ և վերապրեցի ահաբեկման տրավման: Իսկ հիմա ինձ նորից քննադատության են ենթարկում: Ինչու՞ եմ նման ատելության օբյեկտ դարձել», – հարցրել է Թերեզիա Ֆիշերը:



Նման նյութեր