Ճապոնիայում երկրաշարժի պատճառով փլուզվել է երկու տուն
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում երկրաշարժի պատճառով փլուզվել է երկու տուն

Ճապոնական Սուձու ավանում (Իսիկավա պրեֆեկտուրա) ուրբաթ 6,3 մագնիտուդով երկրաշարժի պատճառով մասնակի փլուզվել է երկու տուն, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Տեղի հրշեջ ծառայությունների տվյալներով՝ փլատակների տակ մի քանի մարդիկ կան։ Պատահարի վայրում աշխատում են փրկարարները։

Երկրաշարժը տեղի է ունեցել ճապոնական գլխավոր՝ Հոնսյու կղզու կենտրոնական մասում, Ճապոնական ծովի ափին։ Երկրի օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Իսիկավա պրեֆեկտուրայում, Նոտո թերակղզում։ Օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա։

Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից աշխատանքն է սկսել երկրաշարժի հետեւանքների հետ կապված տեղեկությունների հավաքման եւ ուսումնասիրման ճգնաժամային շտաբը։ Նման շտաբ ստեղծվել է երկրի գլխավոր ոստիկանական վարչությանը կից։



Նման նյութեր