Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և նրա կինը՝ թագուհի Կոնսորթ Կամիլան, պաշտոնապես թագադրվեցին:
Արարողությունը տեղի է ունենում Վեսթմինսթերյան աբբայությունում:
Չարլզ թագավորին թագադրեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը։
Թագադրման արարողությունն անցկացվում է մոտ 2000 հրավիրված հյուրերի ներկայությամբ:
Արքայազն Ուիլյամը ծնկի իջավ թագավորի առաջ, հայտնեց իր հավատարմությունը, դիպչեց թագին ու համբուրեց Չարլզ 3-րդի այտը:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ պաշտոնական արարողությանը ներկա է նաև Արքայազն Հարրին, սակայն ի տարբերություն Արքայազն Ուիլյամի՝ ոչ կնոջ հետ: